Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի 11-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հայտնում է Reuters-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Խարկով քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից 42 կմ հեռու։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի շուրջ անվտանգության հետ կապված իրադրության վատթարացումը»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ռաուն:
Լեհաստանի արտգործնախարարը Խարկովում հանդիպել է նաև ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության անդամների հետ: