Փետրվարի 12-ին Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Այս միջոցառումnվ անց է կացվում առաջին անգամ և նպատակ ունի բնակչության շրջանում ձևավորել առողջ ապրելակերպ, ապահովել սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը, ինչպես նաև խթանել սեղանի թենիս մարզաձևի մասսայականացմանն ու հետագա զարգացմանը։
Մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անց են կացվել համայնքային փուլի մրցումներ, որոնց մասնակցել է 117 մարդ։ Մարզային փուլի մրցումներին մասնակցեցին համայնքային փուլում ուժեղագույն ճանաչվածները, տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում ծավալված համառ ու դիտարժան պայքարում որոշվեցին հաղթողներն ու մրցանակակիրները։
Մրցումների արդյունքներով ձևավորվեց Շիրակի մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի 2022 թվականի մարտի 12-13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելիք մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին»,- նշված է գրառման մեջ։