ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը կարգադրել է Ուկրաինայի տարածքից ժամանակավորապես դուրս բերել շուրջ 150 ռազմական հրահանգիչների: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյայի։
Ինչպես հայտնել են գործակալության զրուցակիցները, որոշումն ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ պետքարտուղարությունն Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին հրահանգել է լքել երկրի տարածքը:
Նշվում է, որ հրահանգիչները կտեղակայվեն Եվրոպայում, սակայն չի հստակեցվում, թե որտեղ: