Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է, որ այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի և ծանոթացել վերանորոգման աշխատանքներին։
«Այցելեցի Տիարպաքըրի Ս. Կիրակոս եկեղեցին՝ տեղւոյն վրայ ուսումնասիրելով կատարուող վերանորոգութեան աշխատանքները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փայլանը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ վերականգնվելու է Դիարբեքիրի Սուրբ Սարգիս պատմական հայկական եկեղեցին: