ԱՄՆ հանրապետական սենատոր Ջեյմս Լենկֆորդը Կոնգրեսի վերին պալատին օրինագիծ է ներկայացրել Բելառուսի կամ որևէ այլ երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որն ըստ Վաշինգտոնի՝ աջակցություն կցուցաբերի Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ենթադրյալ գործողություններում: Այդ մասին հայտնել են Կոնգրեսի մամուլի ծառայությունից:
«Սենատոր Լենկֆորդը ներկայացրել է «Բելառուսին ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու մասին» օրինագիծը, որի նպատակն է թույլ չտալ, որպեսզի Ուկրաինա ներխուժում իրականացնելու համար Մինսկը Ռուսաստանին թույլատրի օգտագործել Բելառուսի տարածքը»,- նշված է Սենատի հաղորդագրության մեջ:
Օրինագծի համաձայն՝ պատժամիջոցներ կարող են սահմանվել նաև այլ երկրների նկատմամբ, որոնք կաջակցեն Ռուսաստանին: