Փետրվարի 12-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ «կողմերը քննարկել են Ղրիմում և Ուկրաինայի շուրջ ռուսական զինված ուժերի տեղակայման հարցերը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Օսթինն ու Շոյգուն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի:
Ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը: Այսօր՝ ավելի ուշ, սպասվում է նաև ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը: