Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները շնորհավորել են երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
«Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։
Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»,- ասված է ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: