ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը:
Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Կիևին՝ Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում: Բլինքենի խոսքով՝ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում արագ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Նշվում է, որ պետքարտուղարը Ուկրաինայի արտգործնախարարին տեղեկացրել է Ռուսաստանի զորքերի և տեխնիկայի աճի դեմ զսպման միջոցների հետ կապված գլոբալ ջանքերի մասին: Բլինքենը հաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: