Հյուսիասային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան Փհենյանում Չինաստանի դեսպանությունում հանդիպել է ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Սուն Հունլիանի հետ: Այդ մասին ասված է ԿԺԴՀ-ում ՌԴ դիվանագիտական առաքելության՝ Facebook-ի պաշտոնական էջում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը և Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին հորդորել էր դադարեցնել պատժամիջոցներ կիրառել և ճնշում գործադրել Փհենյանի վրա, եթե Վաշինգտոնն «անկեղծորեն անհանգստանում է Հյուսիսային Կորեայի ժողովրդի բարեկեցության համար»:
Օրեր առաջ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չե Ինը հայտարարել էր, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացում Սեուլը համագործակցում է ԱՄՆ-ի հետ և սերտորեն շփվում է Չինաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ հարևան երկրների հետ: Նրա խոսքով՝ բանակցություններում առաջընթացի դեպքում հնարավոր կլինի մտածել բանակցությունների բազմակողմ ձևաչաձի ստեղծման մասին: