Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։
Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին են ներկայացվել արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման և ուսուցիչների սակավության խնդիրները։
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է դպրոցի ուսուցչական անձակազմին, շրջայց կատարել, փոքրիկ զրույց ունեցել աշակերտների հետ։
Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց է ունեցել նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ։