Փետրվարի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 968 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն՝ հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 15 459, մահացել՝ 55 մարդ:
Մեկ օրում կատարվել է 64 187 թեստավորում, այդ թվում՝ 39 833-ը՝ հակամարմինների արագ թեստով, 34 354-ը՝ ՊՇՌ թեստով:
Համավարակի տարածումից ի վեր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 418 027 դեպք, ապաքինվել է 1 178 151 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը 23 675 է:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 768 137 մարդ: