ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պատասխանը դիվանագիտական անբարեխղճության դրսևորում է: ՌԴ ԱԳՆ-ն նամակ է սպասում ԵԱՀԿ յուրաքանչյուր հասցեատերից և չի կարող ընդունել «կոլեկտիվ» պատասխանը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան գերատեսչության պաշտոնական կայքում։
«Արտգործնախարար Լավրովի ուղերձը հասցեագրված էր ոչ թե Եվրամիությանը, այլ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 երկրի արտաքին գործերի նախարարներին, և «հատուկ ընդգծվել էր, որ մենք ակնկալում ենք մանրամասն պատասխան ազգային մակարդակով: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է ընդունել «կոլեկտիվ պատասխանը»՝ այն համարելով հրաժարում նախկինում ստանձնած պարտավորությունները ճանաչելուց»,- պարզաբանել է Զախարովան։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ի պատասխան Լավրովին, ընդգծել էր, որ ԵՄ-ն ունի «ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն», որը ներառում է «անհրաժեշտության դեպքում նամակների համակարգված պատասխաններ»։
Բորելը նաև հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ «շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ ընդհանուր անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Միաժամանակ նա կոչ է արել Մոսկվային զորքերն անհապաղ դուրս բերել Բելառուսից և հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից՝ գրում է DW-ն: