Ջրառատում տանիքը և պատուհանները մասամբ տեղադրվել են, որոշ աշխատանքներ են կատարվել նաև ներսի հատվածում, իսկ Կաթնաղբյուրում ընթացքի մեջ է նախագծով նախատեսված ապաստարանի կառուցման աշխատանքները:
Ըստ շինարարների, դպրոցները սահմանված ժամկետում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հանձնվելու են շահագործման: Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ: