Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ մանրամասն քննարկել է Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները՝ գրում է ТАСС-ը։ Ուրբաթ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ուոլեսն իր գործընկերոջ հետ քննարկումը որակել է կառուցողական և անկեղծ։ Նա խոստովանել է, որ վստահում է Շոյգուի այն խոսքերին, թե Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա։
Ուոլեսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր չէ Ռուսաստանի հետ հարաբերություններում հետևել «բաժանիր, որ տիրես» սկզբունքին և վստահեցրել է, որ բրիտանացի զինծառայողները, որոնց Ուկրաինա են ուղարկել տեղի զինվորականներին վերապատրաստելու համար, շուտով կվերադառնան հայրենիք։