Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հաստատել է, որ Ռուսաստանը չեղարկել է սահմանափակումները Սև և Ազովի ծովերում։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում, հրթիռային և հրետանային զորավարժությունների կապակցությամբ, Ազովի և Սև ծովերի հսկայական տարածքները նավարկության համար փակ են լինելու:
Ուկրաինան դիմել էր միջազգային գործընկերներին՝ Սև և Ազովի ծովերում Ռուսաստանի գործողությունների հարցով համատեղ պատասխան մշակելու համար: Կիևը դրանք համարում էր ևս մեկ սպառնալիք Ուկրաինայի ինքնիշխանությանը նրա ջրային տարածքում և ինքնիշխան իրավունքներին բացառիկ ծովային տնտեսական գոտում»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Հինգշաբթի Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքել էր Սև և Ազովի ծովերում ու Կերչի նեղուցում Ռուսաստանի զորավարժությունների դեմ, որոնց ժամանակ նախատեսված է փակել ջրային տարածքի մի մասը: Կիևը պատճառաբանում է, որ դա կարող է «բարդ տնտեսական և սոցիալական հետևանքներ» ունենալ Ուկրաինայի նավահանգիստների համար՝ գրում է ТАСС-ը։