Միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր։ Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ՝ Հայաստանի Մ21 հավաքականի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարտի 24-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։ Հանդիպումը կկայանա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։