ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, որը ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպման սկզբում Արմեն Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը:
Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:
Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի՝ ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռք բերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը: