Փետրվարի 9-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները Կարմրաքար բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար։ Թափքում հայտնաբերվել է մոտ 28 խորանարդ մետր փայտանյութ։
Սյունիքի մարզում բնակվող 35-ամյա վարորդը ներկայացրել է բեռի օրինականությունը վկայող ժամկետանց փաստաթուղթ։ Բացի այդ, պարզվել է, որ ըստ փաստաթղթի՝ թափքում պետք է լիներ 18 խորանարդ մետր փայտանյութ։ «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: