Ջակարտայում Ինդոնեզիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պայմանագիր են ստորագրել, որով Ինդոնեզիան ձեռք է բերում ֆրանսիական վերջին սերնդի Rafale 42 կործանիչներ՝ հայտնում է European Defence Review-ն:
Գործարքը ներառում է համապարփակ փաթեթ՝ օդանավի անձնակազմի ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն Ինդոնեզիայի մի քանի ավիաբազաներին և ուսումնական կենտրոնին:
Այս պայմանագրով, փաստորեն, Ինդոնեզիան չեղյալ է հայտարարում 2015 թվականին Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: 2018-ին Ջակարտան ընտրեց Су-35С-ը՝ որպես փոխարինող հնացած F-5E/F Tiger II ինքնաթիռներին: 2018 թվականին Ռուսաստանը և Ինդոնեզիան 11 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր կնքեցին, որոնք պատվիրատուին պետք է հանձնեին մեկ տարի անց: Նույն թվականի հոկտեմբերին, սակայն, մատակարարումները հետաձգվեցին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։