Փետրվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք, կատարվել է 6743 թեստավորում, առողջացել է 3658 քաղաքացի, արձանագրվել է մահվան 31 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 029 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է:
Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում։