Եվրամիությունն ընդունում է ԵՄ անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունը, այդ ձգտումը համարում է Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը, սակայն մինչ այժմ այդ հարցը Եվրամիության օրակարգում չկա՝ ասել է միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք ընդունում ենք ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությունը: Դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, և ոչ ոք չի կարող ազդել այդ որոշման վրա: Մենք Ուկրաինայի հետ ունենք ասոցացման համաձայնագիր, շատ սերտ համագործակցում ենք բոլոր հարցերում, սակայն Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ օրակարգում չկա»,- ասել է խոսնակը։