44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան զինվորականը դիմել է փախուստի, ինչի հետևանքով 20 զինծառայող է զոհվել: Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ հոկտեմբերի 9-ից Վարանդայի շրջանի «Ջուվառլու» բնակավայրի մոտակայքում տեղակայված ՊԲ հրետանային դիվիզիոնի տեղամասը 3-րդ օրը մի քանի ժամ հրետակոծվել է, անձնակազմը մտել է թաքստոցներ: Այնուհետև նկատել են զինված խմբի տեղաշարժ՝ կրակային դիրքի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը կասկածելով, որ կարող է հակառակորդի դիվերսիոն խումբ լինել, հրամայել է թողնել դիրքը և դուրս գալով դիտակետից՝ շտապել է անձնակազմի մոտ: Ավելի ուշ չճշտված տվյալներ են ստացվել դիտարկված խմբի պատկանելիության վերաբերյալ, և դիրքը թողնելու հրամանը չեղարկվել է, անձնակազմը վերադարձել է իր ծառայությանը, սակայն դիվիզիոնի շտաբի պետը տարածքը լքել ու չի վերադարձել:
Մանրամասները՝ տեսանյութում: