Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:
«Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին:
Օրակարգում կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը: