N զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
Հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։