Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող՝ մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն:
Սպորտի 93-ամյա նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան: