ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, քննարկել է Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ՝ այն համարելով առանցքային թեմաներից մեկը։ Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նրանցից շատերի հետ մենք աշխատում ենք ԵԱՏՄ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այս ամբողջ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը, այն պահանջված է»,- ասել է նախագահը և հավելել, որ հանդիպման նպատակն է քննարկել այդ ուղղությամբ վերջին տարիներին ստեղծված մեխանիզմները բարելավելու հարցը։