ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Սյունիքի մարզի հետ քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու մասին բանաձև:
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։
Այն կնպաստի երկու վարչական միավորների կրթական, տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությանը:
Նշվում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները կապված են պատմական, ժողովրդավարության, ազատության և բարգավաճման ընդհանուր արժեքներով, և այս բանաձևի ընդունումը վերահաստատում է այդ փաստը։
Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։
«Այս բանաձևը վերահաստատում է Կալիֆոռնիայի համերաշխությունը Հայաստանի և մեր 1 միլիոնանոց ուժեղ հայ համայնքի հետ։ Այսօր մենք երկարատև կապեր ենք ստեղծում ավելի լավ վաղվա օրվա համար»,- ասում է Կալիֆոռնիա նահանգի ասամբլեայի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը:
Քրիս Հոլդենի հեղինակած՝ Կալիֆոռնիայի նահանգի և Սյունիքի մարզի միջև քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու վերաբերյալ բանաձևը 2021 թ․ սեպտեմբերի 2-ին հաստատվել էր Կալիֆոռնիայի Ասամբլեայում: