Երեկ մրցութային կարգով օտարված նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ամփոփվել էին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Հայտարարված մրցույթին ներկայացվել էր 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության կողմից, գույքի գնման նպատակով, ներկայացվել էր սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր։