Փետրվարի 8-ին և 9-ին հանրապետության 89 սննդի շղթայի օբյեկտներում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել՝ վերահսկելու հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Երևանի 40 կազմակերպություններից 6-ում և Արարատի մարզի 1 օբյեկտում կազմվել են արձանագրություններ:
Մյուսներում խախտումներ չեն հայտնաբերվել:
ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-00 հազար դրամի չափով: