Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:
Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, ցանկացողները կարող են հերթագրվել՝ դիմելով իրենց ընտանեկան բժշկին կամ թերապևտին: