Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքն այսօր երկու ամսով երկարաձգվել է։ Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է նրա պաշտպան Արտակ Ոսկանյանը։ Նախկին քաղաքապետը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Ասլանյանը համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։ Ասլանյանը կալանավորված է 2021-ի դեկտեմբերից։