Դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն շրջանառության մեջ է մասնավորապես Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերի բարձրացման թեման»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ քննիչների և դատախազների աշխատավարձերի բարձրացման թեման ևս օրակարգում է:
«Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է: Թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, մենք բոլորս գիտենք: Հետևաբար, այս կամքը մենք պետք է ցուցաբերենք»,- ասաց Փաշինյանը: