Երևանի կայազորի զորամասերում փետրվարի 7-10-ն անցկացվել են «Անվտանգության օր» համալիր գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զինծառայողներին ևս մեկ անգամ ներկայացրել են զինվորական ծառայության անվտանգության պահպանման կանոնները, դեպքերի և պատահարների կանխման համար անհրաժեշտ միջոցառումները։