Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը վերադառնալու համար Իրանի հետ բանակցություններում համաձայնության հասնելը չի կարող հետաձգվել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին:
«Տեսադաշտում արդեն կա համաձայնությունը, որը կլուծի բոլոր կողմերի հիմնական խնդիրները, բայց եթե առաջիկա շաբաթների ընթացքում այն ձեռք չբերվի, Իրանի միջուկային ծրագրում շարունակական ձեռքբերումներն անհնար կդարձնեն վերադարձը ԳՀՀԾ-ին»,- ասել է Սակին:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր գործողությունների մի շարք տարբերակներ նախապատրաստելու մասին այն դեպքում, եթե կողմերին չհաջողի ապահովել ԳՀՀԾ-ի լիակատար պահպանությունը: