Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել:
Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Թովմասյանին Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը
նշանակվել է գյուղատնտեսության նախարար:
Երկրի ղեկավարը հաստատել է նաև Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն Ղահրամանյանն ազատվել է Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Համլետ Ապրեսյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար՝ ազատվելով Արցախի ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Վահրամ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ: