Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ում ստեղծվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: