«ՀայՓոստը» կրկին ահազանգ է ստանում իր անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձերի մասին: Այս մասին հայտնում է «ՀայՓոստի» ֆեյսբուքյան էջը:
«Կրկին ահազանգ ենք ստանում, որ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
«ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։
«ՀայՓոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝
Հեռախոս՝ (010)514-514: Հարգանքով՝ «ՀայՓոստ»,- ասված է հայտարարությունում: