Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (ՌՀԳԽ) միջազգային երեք լրատվամիջոցից՝ Deutsche Welle-ից, «Ամերիկայի ձայնից» և Euronews-ից, պահանջել է 72 ժամվա ընթացքում հեռարձակման արտոնագիր ստանալու հայտ ներկայացնել՝ հակառակ դեպքում նրանց hեռարձակումը կարգելվի: Այդ մասին հայտնում է DW-ն:
ՌՀԳԽ փոխնախագահ Իբրահիմ Ուսլուն հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ խորհրդի պաշտոնական որոշումը կհրապարակվի 7-10 օրվա ընթացքում:
Լրագրող Իլհան Տասչին, ով ՌՀԳԽ անդամ է, նշել է, որ այդ որոշումն ուղղված է քննադատությունները լռեցնելուն: Նրա խոսքով՝ դա ուղղակի միջամտություն է մամուլի գործերին և հարված մամուլի ազատությանը: