Կառավարություն-համայնք արդյունավետ փոխգործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, ամեն տարի Արագածոտնի մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։
Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Արագածոտնի մարզի 50 համայնքում 2021-ին զարկ է տրվել 8 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրերի, որոնցից 16-ը (16 համայնքում) ճանապարհաշինական էր։
Այսպիսով՝ 2021 թ․ սուբվենցիայի շրջանակում Արագածոտնի մարզում ասֆալտապատվել է 133 հազար 859 քմ ճանապարհ, այդ թվում՝ բակային տարածքներ։