2021 թ. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից`
13-ը քննվել են 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելու, 12-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 285-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 23-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 4-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 39-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 3-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 7-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 2-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 29-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 6-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 2-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 4-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 40-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 13-ն՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
556 քրեական գործից 129-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել են դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 112-ը` արդարացնող, իսկ 140-ը` ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը՝ հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը միացվել են, 80 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական:
Վերը նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:
Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը` 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր: