«Քառյակ մեդիա» ընկերությունը, որի մեջ ներառված են ArmNews հեռուստառադիոընկերությունը և Tert.am լրատվական կայքը, դադարեցնում է գործունեությունը։
Ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկար ժամանակ կանգնած են եղել ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել իրենց գործունեությունը։
Քննարկել են գործակցության և վաճառքի առաջարկներ, բայց չի հաջողվել, իրենց բնորոշմամբ, «գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին»: