Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:
2022 թվականի սեպտեմբերին առաջինից չորրորդ դասարանների սովորողներն արդեն կստանան անվճար դասագրքերը: