Ռուսաստանում հունվարից ուժի մեջ մտած կարգավորումներով գինի է համարվում միայն խաղողից, բնական խմորման եղանակով արտադրվածը: Հայկական նռան գինին ցուցադրվում ու վաճառվում է ցածր դասի խմիչքների դարակաշարերում։
Մրգային գինի արտադրող 15 ընկերություն այժմ պետության հետ լուծման ուղիներ է փնտրում, հավանական է, որ նռան գինին նոր ապրանքանիշ դառնա՝ «Գրանատուս» անունով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ ներկայացնելով տեսանյութ: