Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին ու խորհրդարանական համագործակցությանը։
Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Կոնգրեսի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը և ընդգծել միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությունն այս կապակցությամբ։
Կողմերը համակարծիք են եղել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու նպատակով ձեռնարկվող քայլերի շրջանակներում առաջնային է բոլոր հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը։
Իսպանիայի Կոնգրեսի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը նաև կարևորել է Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում բարձրաստիճան փոխայցելությունների իրագործումը։