Գիշերը իսրայելական զինուժը հարվածել է Սիրիայում տեղակայված տեղորոշիչ կայաններին և հակաօդային կայանքներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ զենիթահրթիռային արձակման: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից նշել են, որ չորեքշաբթի գիշերը «Սիրիայի տարածքից զենիթային հրթիռ է արձակվել, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում»։ Արդյունքում, ըստ զինվորականների, «օդային ռմբակոծման ազդանշաններ են հնչել իսրայելական Ում ալ Ֆահմ քաղաքում և Արևմտյան ափի հյուսիսում»:
Սիրիական SANA լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ մեկ սիրիացի զինվոր է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են Դամասկոսի ուղղությամբ իսրայելական օդային հարվածների հետևանքով: Հարձակմանն ի պատասխան՝ սիրիական ՀՕՊ համակարգերը կրակ են բացել մայրաքաղաքի օդային թիրախների ուղղությամբ։