ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինված ուժերում մեկնարկել է 2022 թվականի ուսումնական տարին։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հակատանկային զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
Հրամանատարությունը շնորհավորել է անձնակազմին, մաղթել հաջողություններ նոր ուսումնական փուլում, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը։