Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը։ Նրանք բողոքարկում էին Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Պաշտպանական կողմը պահանջում էր Գորիսի համայնքապետին գրավի դիմաց ազատ արձակել՝ գրավի չափ առաջարկելով առնվազն 80 մլն դրամը։
Առուշանյանն անազատության մեջ է 2021 թվականի հուլիսից: Նա մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, նաև քաղաքացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան