ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքին: Նախարարի համոզմամբ՝ ներկայիս Սահմանադրության մեջ խախտված է իշխանության տարբեր թևերի միջև բալանսավորումը: Գործընթացը, ըստ նրա, նախատեսված է հենց այդ խնդիրը շտկելու համար:
Անդրեասյանը խոսեց նաև դատարանների վրա ճնշումներից:
«Այն, որ դատարանների հանդեպ կա հանրային ծայրահեղ անվստահություն, և այդ անվստահությունը պարբերաբար առաջացնում է քաղաքական խոր դժգոհություններ, եղել է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական թևում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այսօր էլ դատարանների նկատմամբ քաղաքական մեծ ճնշումներ են կիրառվում հատկապես ընդդիմության կողմից»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը ցանկություն հայտնեց, որ ոչ մի կողմից դատարանների հանդեպ ճնշումներ չլինեն: