Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել և հստակեցվել էին:
Օրինագծով մի շարք սկզբունքային փոփոխություններ կիրականացվեն հանրակրթության ոլորտում:
Մասնավորապես, հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Հստակեցվել են նաև տնօրենին անվստահություն հայտնելու դեպքերը: