Ադրբեջանի նախագահի ստորագրած՝ «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքով լրագրողները պարտավոր են գրանցվել մեկ բազայում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտերկրից, գրում է BBC-ն:
Փորձագետների կարծիքով՝ դա մեծապես կբարդացնի երկրում ապրող լրագրողների կյանքը։ Այս օրենքի նախագիծը, ի դեպ, 7 ամիս թաքցվել է հանրությունից։
Նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է ստեղծվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։ Որոշ հոդվածների համաձայն՝ բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակության բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտվածները չեն կարող գրանցվել, ստեղծել զանգվածային լրատվամիջոցներ:
Կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ, իսկ տեղական մամուլն իրավասու չէ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։ Նոր օրենքն արժանացել է մի շարք միջազգային կազմակերպությունների քննադատությանը: